Խուլիան Ալվարեսը 90+4-րդ րոպեին թրիլերային հաղթանակ է պարգևել «Ատլետիկոյին» 🎥
Խուլիան Ալվարեսը 90+4-րդ րոպեին թրիլերային հաղթանակ է պարգևել «Ատլետիկոյին» 🎥
01/03/2026 - 15:34

Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթել է առաջնության ակնհայտ հետնապահ «Ռեալ Օվիեդոյին»։

«Ռոխիբլանկոսը» հաղթանակը կորզել 90+4-րդ րոպեին կատարած առաջին իսկ դիպուկ հարվածով. հերոսացել է Խուլիան Ալվարեսը։

Արգենտինացի հարձակվողը Լա լիգայում նախորդ գոլը խփել էր 120 օր առաջ` 2025թ. նոյեմբերի 1-ին գրավելով «Սևիլիայի» դարպասը։

Հանդիպման հերոսներից է դարձել նաև մադրիդյան գրանդի դարպասապահ Յան Օբլակը` կատարելով 6 սեյվ։

«Ատլետիկոն» 51 միավորով երրորդ տեղում է։ «Ռեալ Օվիեդոն» հավաքել է 17 միավոր և վերջինն է` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026