Խորվաթիայի ու Նիդերլանդների հավաքականները փորձում են ուշքի գալ 🎥
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրի շրջանակում Խորվաթիայի հավաքականը H խմբում սեփական հարկի տակ մրցեց Կիպրոսի հավաքականի դեմ։
Չնայած Զլատկո Դալիչի սաներն ողջ հանդիպման ընթացքում ունեին տարածքային լուրջ առավելություն, սակայն կարգով ավելի թույլ հավաքականի դարպասն ուղարկեցին ընդամենը մեկ գնդակ, որը 40-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Մարիո Պաշալիչը։
Հատկանշական է, որ Խորվաթիայի հավաքականի առավելությունն այնքան ակնհայտ էր, որն արտահայտվեց նաև թվերի տեքսով։ «Շախմատայինները» կատարել են 18 հարված, որոնցից 3-ը եղել է դիպուկ, գնդակին տիրել են 66%, իրացրել են 7 անյկունային, ինչպես նաև անցկացրել 80 վտանգավոր գրոհ։
Այս խմբի կայացած մյուս խաղում Ռուսաստանի հավաքականը 2։1 հաշվով առավելության հասավ Սլովենիայի ընտրանու նկատմամբ։
Խմբի վերջին խաղում Սլովակիան մրցում է Մալթայի դեմ․ այդ հանդիպումը մեկնարկել է րոպեներ առաջ։
H խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը․
1․ Ռուսաստան – 6 միավոր
2․ Սլովենիա – 3 միավոր
3․ Խորվաթիա – 3 միավոր
4․ Սլովակիա (անցկացարած մեկ հանդիպում) – 1 միավոր
5․ Կիպրոս – 1 միավոր
6․ Մալթա (անցկացարած մեկ հանդիպում) – 0 միավոր
Նույն պատկերն էր նաև G խմբում կայացած Նիդերլանդներ – Լատվիա հանդիպումը։
Ֆրանկ դե Բուրի գլխավորած հավաքականը ողջ հանդիպման ընթացքում պարզապես տոտալ առավելություն ուներ մրցակցի դարպասը, սակայն հաղթեց ընդամենը երկու գնդակի տարբերությամբ։
Խաղակեսերից յուրաքանչյուրում հոլանդացիները մեկական գնդակ ուղարկեցին Ռոբերտս Օզոլսի դարպասը։ Նախ 32-րդ րոպեին Ստիվեն Բերգեյսը առաջ մղեց իր թիմին, ապա 69-րդ րոպեին Լյուկ դե Յոնգը դրեց հանդիպման վերջակետը։
Այսպիսով, Նիդերլանդների հավաքականն իր խմբում այս ընտրական փուլում տոնեց առաջին հաղթանակը և վաստակեց 3 միավոր։
G խմբի կայացած մյուս երկու խաղերում Թուրքիայի հավաքականը հյուրընկալվելիս 3։0 հաշվով ջախջախեց Նորվեգիայի ընտրանուն, իսկ Չեռնոգորիայի հավաքականը սեփական հարկի տակ 4։1 հաշվով առավելության հասավ Ջիբրալթարի նկատմամբ։
G խումբը, կայացած երկու տուրերից հետո, ստացավ հետևյալ տեսքը․
1․ Թուրքիա – 6 միավոր
2․ Չեռնոգորիա – 6 միավոր
3․ Նիդերլանդներ – 3 միավոր
4․ Նորվեգի – 3 միավոր
5․Լատվիա – 0 միավոր
6․ Ջիբրալթար – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Զլատկո Դալիչ, Թուրքիայի հավաքական, Լատվիայի հավաքական, Լյուկ դե Յոնգ, Խորվաթիայի հավաքական, Կիպրոսի հավաքական, Հոլանդիայի հավաքական, Մարիո Պաշալիչ, Նորվեգիայի հավաքական, Ստիվեն Բերգեյս, Ֆրանկ դե Բուր