Խորեն Բայրամյանը ճանաչվել է ՌՊԼ-ի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ🎥
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, առաջնության նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռոստովի» հայազգի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։
Հայ կիսապաշտպանը քվեարկության արդյունքում առաջ է անցել «Զենիթի» կիսապաշտպան Դալեր Կուզյաևից, «Դինամոյի» վինգեր Դանիլ Լեսովոյից, «Խիմկիի» հենակետային կիսապաշտան Ալեքսանդր Տրոշեչկինից, ինչպես նաև վերջինիս խաղընկեր, դարպասապահ Իլյա Լանտրատովից։
Հավելենք, որ Բայրամյանը նոյեմբերին «Ռոստովի» կազմում մասնակցել է երկու հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
# Դալեր Կուզյաև, Դանիլ Լեսովոյ, Դինամո Մոսկվա, Զենիթ, Խիմկի, Խորեն Բայրամյան, Ռոստով, ՌՊԼ