Խոակին․ «Ես Կումանին նույնիսկ ծառա չէի նշանակի»
«Բետիսի» կիսապաշտպան Խոակին Սանչեսը խոսել է «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ ունեցած աշխատանքային փորձի մասին։ Խոակինն ու Կումանը 2007/08 մրցաշրջանում միասին աշխատել են «Վալենսիայում»։
«Դա իրապես տհաճ փորձ էր։ Այն, ինչ տեղի է ունեցել այդ ժամանակ, շատ ցավոտ է։ Եթե ես լինեի որևէ ակումբի նախագահ, ապա Կումանին նույնիսկ ծառա չէի նշանակի։
Ես չեմ պատրաստվում նույնիսկ բարևել նրան, սակայն ես չար մարդ չեմ․ ովքեր ինձ ճանաչում են, կհաստատեն դա։ Ես թերթել եմ կյանքիս այդ էջը»,- Խոակինի խոսքերը մեջբերում է Cadena Ser-ը։
# Բարսելոնա, Բետիս, Խոակին Սանչես, Ռոնալդ Կուման, Վալենսիա