Խավին ու Գվարդիոլան Բարսելոնայի ղեկին Լա լիգայում 38 խաղից հետո նույն ցուցանիշներն ունեն
Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Վալենսիային»։
«Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին կատալոնական ակումբի ղեկին Լա լիգայի շրջանակում անցկացրել է 38-րդ հանդիպումը։
42-ամյա մասնագետն այդ ընթացքում տոնել է 27 հաղթանակ, 6 հանդիպում ավարտել է ոչ-ոքի և կրել 5 պարտություն` վաստակելով 87 միավոր։
Ինչպես հայտնում է Mister Chip-ը, Լա լիգայում «Բարսելոնայի» ղեկին առաջին 38 խաղերից հետո 2008/09 մրցաշրջանում նույն ցուցանիշն է ունեցել նաև Պեպ Գվարդիոլան։
Հատկանշական է, որ «Բարսելոնան» այդ մրցաշրջանում դարձել է Լա լիգայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ Խավին «կապտանռնագույնների» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2021 թ. նոյեմբերից։
Ինչ վերաբերում է Գվարդիոլային, ապա վերջինս «Բարսելոնան» մարզել է 2008-12 թվականներին` կատալոնական ակումբի հետ նվաճելով 14 տիտղոս, այդ թվում` 2 երկու անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Խավի, Պեպ Գվարդիոլա