Խավին խոսել է Դե Յոնգի ու Պեդրիի վնասվածքների մասին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։
Հանդիպման առաջին խաղակեսում կատալոնական ակումբից վնասվածքների պատճառով փոխարինվեցին կիսապաշտպաններ Ֆրենկի դե Յոնգն ու Պեդրին։
Հանդիպումից հետո «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է ֆուտբոլիստների առողջական վիճակի մասին.
«Նրանց վնասվածքները կարծես թե լուրջ են։ Ֆուտբոլիստները լավ տեսք չունեին։
Տխուր ենք, քանի որ կարծում եմ` նրանք երկար ժամանակով կբացակայեն»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Խավի, Պեդրի, Ֆրենկի-դե-Յոնգ