Խավի. «Ֆելիքսի գոլը կարելի էր արձանագրել» 🎥📸
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
Հանդիպումից հետո «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին կիսվել է իր տպավորություններով.
«Կարծում եմ` ողջ հանդիպման ընթացքում առավելություն ունեինք։ Շատ պահեր ունեինք և ավելիին էինք արժանի, սակայն մեր սխալների պատճառով չհաղթեցինք։
Չի կարելի հանդիպումն սկսել այդպես (խմբ.` «բլաուգրանան» գնդակ բաց թողեց արդեն 17-րդ վայրկյանին)։ Մենք քննարկել էինք, թե մրցակիցը որքան վտանգավոր կարող է լինել։ Մենք կրկին հայտնվեցինք պարտվողի դերում։
Թիմը բաց թողած գոլերից հետո սկսեց հանգիստ խաղալ, առավելություն ուներ և վերջնարդյունքում արժանի էր հաղթանակի, սակայն հեռանում ենք ընդամենը 1 միավորով, ինչը մեզ համար շատ քիչ է։
Մենք սխալներ թույլ տվեցինք դիրքային ֆուտբոլի ժամանակ։ Մեր առաջադրանքն էր` առաջ շարժվել։ Խաղասկզբում բաց թողած նման գոլը խառնեց մեր խաղաքարտերը, սակայն երկրորդ գնդակից հետո թիմը ճիշտ արձագանքեց տեղի ունեցածին։
Եթե մենք տեսնում ենք մի ֆուտբոլիստի, ով կարող է օգուտ տալ թիմին, մենք նրան տալիս ենք այդ հնարավորությունը։ Յամալն իսկապես օգնում է մեզ և ազդում խաղի ելքի վրա: Նա կարևոր գոլ խփեց։
Ֆելիքսի գոլը կարելի էր արձանագրել։ Պահեստային մրցավարն ինձ ասաց, որ այդ դրվագում Ֆերրան Տորեսը հպվել է դրվագին, սակայն, ակնհայտ է, որ նա չէր դիպչել դրան։ Ո՞ւմ էր խանգարում Տորեսը։ Գնդակն ինչպես ընթանում էր, այդպես էլ շարունակեց. Ֆերրանը ոչ ոքի չէր խանգարում»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Նշենք, որ «Գրանադայի» դեմ հանդիպման 90+4-րդ րոպեին Ժոաու Ֆելիքսը գրավեց անդալուսական ակումբի դարպասը, սակայն գլխավոր մրցավար Սեզար Սոտո Գրադոն դիտեց դրվագի տեսակրկնապատկերն ու չեղարկեց պորտուգալացի հարձակվողի գոլն` արձանագրելով խաղից դուրս իրավիճակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոաո Ֆելիշ, Ժոաու-Ֆելիքս, Լա-լիգա, Խավի, Սեսար Սոտո Գրադո