Խավի. «Ոսկյա հաղթանակ էր. ընդմիջման գնում ենք առաջատարի կարգավիճակում»
Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Օսասունայի» նկատմամբ։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին.
«Ես շատ հպարտանում եմ իմ թիմով։ Հանդերձարանում ընտանեկան մթնոլորտ է։
Այս խաղում ամեն ինչ մեր դեմ էր. արագ բաց թողած գոլ, մրցավարական որոշում, մնացինք 10 հոգով…
Մենք շատ գրագետ խաղացինք և օգտվեցինք մեր հնարավորություններից։
Ոսկյա հաղթանակ էր. ընդմիջման ենք գնում առաջատարի կարգավիճակում։ Սա ողջ թիմի հաղթանակն է։
Հեռացումն, ըստ իս, չափազանց խիստ պատիժ էր, բայց իմ խոսքերն այժմ նշանակություն չունեն։ Կարևոր է միայն մրցավարի կարծիքը, ով այսօր չի խոսելու։
Կարծում եմ` մրցավարը պետք է ինչ-որ բացատրություն տա, քանի որ խաղասեղանին շատ մեծ բան է դրված»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հավելենք, որ «Բարսելոնան» հաջորդ հանդիպումը կանցկացնի սույն թվականի դեկտեմբերի 31-ին` ԱԱ-2022-ի համար նախատեսված դադարով պայմանավորված։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Բարսելոնա, Լա-լիգա, Խավի