Խավին թույլ է տվել իրականացնել Դանի Ալվեսի տրանսֆերը
Բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Բարսելոնա»։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբի նոր գլխավոր մարզիչ Խավին թույլատրել է «բլաուգրանասի» ղեկավարությանն իրականցնել այս տրանսֆերը։
Խավին ու Ալվեսը միասին երկար տարիներ հանդես են եկել «կապտանռնագույնների» կազմում, այդ պատճառով էլ 41-ամյա մասնագետը ցանկանում է, որ ակումբը պայմանագիր կնքի բրազիլացի պաշտպանի հետ։
Խավին կարծում է, որ Ալվեսը միայն դրական ազդեցություն կունենա թիմի երիտասարդ ֆուտբոլիստների հետագա զարգացման համար։
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» ու 38-ամյա ֆուտբոլիստը ներկա պահին քննարկում են կնքվելիք պայմանանագրի վերջին կետերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալվեսն անձամբ է իր պայմաններն առաջարկել «Բարսելոնային», քանի որ ցանակնում է օգնել հարազատ ակումբին և կարիերան ավարտել այնտեղ։
Անցնող շաբաթ էլ տեղեկություններ տարածվեցին, որ Ալվեսն ու «Բարսելոնան» արդեն բանակցություններ են սկսել և առաջիկա օրերին կողմերի միջև հանդիպում տեղի կունենա։
Նշենք, որ Դանի Ալվեսի վերջին ակումբը եղել է բրազիլական «Սան Պաուլոն», որտեղից հեռացել է 2021 թ. սեպտեմբերին։ Բրազիլացի եզրային պաշտպանը հեռանալուց հայտարարեց, որ մինչև 2022 թ. հունվար նոր ակումբ չի ունենալու։
Հիշեցնենք, որ Ալվեսը 2008-2016 թթ. հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 391 հանդիպում` դառնալով 21 գոլի և 101 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դանի Ալվես, Խավի, Սան Պաուլո, տրանսֆերներ