Խավիի բարեփոխումներն ու խստացումները. ի՞նչ փոփոխություններ են սպասվում Բարսայի ֆուտբոլիստներին

Խավիի բարեփոխումներն ու խստացումները. ի՞նչ փոփոխություններ են սպասվում Բարսայի ֆուտբոլիստներին

09/11/2021 - 23:21

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խավին մի շարք փոփոխություններ և նորարություններ է կատարել թիմի ներսում։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, ֆուտբոլիստներն այժմ մարզումներին պետք է ժամանեն դրա սկսվելուց կես ժամ առաջ, որպեսզի նախաճաշեն, պատրաստվեն պարապմունքին ու անհատական վարժություններ կատարեն։

Մարզչական շտաբը ակումբի մարզաբազա պետք է ժամանակի մարզումային գործընթացի սկսվելուց 2 ժամ առաջ։

Ֆուտբոլիստներն այսուհետ մշտապես գտնվելու են ակումբի դիետոլոգների վերահսկողության տակ, քանի որ, ըստ Խավիի, առողջ սնվելը նրանց կօգնի նվազեցնել վնասվածք ստանալու հավանականությունը։

Բացի դրանից, իսպանացի մասնագետը վերականգնել է տուգանքների համակարգը, որը չեղարկվել էր Լուիս Էնրիկեի` ակումբը լքելուց հետո։ Այսուհետ ֆուտբոլիստները տուգանվելու են մարզումներից ուշանալու համար։

Խաղացողները հանդիպումներից 48 ժամ առաջ իրավունք չունեն տուն գնալ կեսգիշերից հետո։ Սա ներդրվել է, որպեսզի ֆուտբոլիստները խաղերին մոտենան լավագույն ֆիզիկական վիճակում։

Վերահսկողություն է սահմանվել նաև ֆուտբոլիստների առօրյա կյանքի նկատմամբ։ Այժմ եթե ֆուտբոլիստներն ազատ ժամանակ ցանկանում են անձնական հարցերով հեռանալ քաղաքից, նրանք պետք է ստանան մարզչական շտաբի թույլտվությունը։

Ֆուտբոլիստներին արգելվում է նաև զբաղվել էքստրեմալ ու վտանգավոր զբաղմունքներով, մասնավորապես խոսքը վերաբերում է սերֆինգին և էլեկտրական հեծանիվ վարելուն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023