Խավի. «Ես հանգիստ եմ. մնացին ամենակարևոր տիտղոսները»
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում 2:4 հաշվով պարտվեց «Ատլետիկ Բիլբաոյին»` լքելով հետագա պայքարը։
Հանդիպումից հետո «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին կիսվել է իր տպավորություններով.
«Մենք փորձեցինք։ Կարծում եմ` լավ պայքարեցինք հիանալի ակումբի դեմ, որը շատ ուժեղ է տնային խաղերում։
Ես արդեն նշել էի, որ վիճակահանության ժամանակ մրցակցի տեսանկյունից մեր բախտը չի բերել։
Լամինը հաղթական գոլը խփելու հիանալի հնարավորություն ուներ։ Մենք պետք է հպարտանանք, որ փորձել ենք հաղթել այս խաղում։
Մենք հեռանում ենք գլուխներս բարձր. չէ՞ որ պայքարել ենք երիտասարդ ֆուտբոլիստների օգնությամբ։
Ես հանգսիտ եմ. մնացին ամենակարևոր տիտղոսները»,- Խավիի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա, Իսպանիայի գավաթ, Խավի