Խավի. «Դժվար է հույսը դնել, որ Ռեալը հաճախ միավորներ կկորցնի»
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Սևիլիային»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին.
«Ես շատ գոհ եմ։ Մենք հավատում ենք մեր աշխատանքին, ջանքերին ու անձնազոհությանը։ Մենք աշխատում ենք և շարժվում առաջ, ինչը տալիս է իր արդյունքը։
Կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել, սակայն «Սևիլիայի» դարպասապահ Բունուն հիանալի հանդիպում անցկացրեց։ Այս հաղթանակը 6 միավորի արժեք ունի, ինչի շնորհիվ բարձրացանք 2-րդ հորիզոնական։
Սիրում եմ հաղթանակներ տոնել և կարծում եմ, որ արժանի էինք դրան, սակայն սրանով մենք որևէ մեկին ուղերձ չենք հղում։
Մենք հաղթեցինք, ինչի շնորհիվ էլ շարունակում ենք պայքարը Լա լիգայի չեմպիոնական տիտղոսի համար։
Կփորձենք հաղթել բոլոր հանդիպումները, սակայն դժվար է հույսը դնել «Ռեալը» հաճախ միավորներ կկորցնի, բայց, ամեն դեպքում, մենք պայքարելու ենք մինչև վերջ»,- «բլաուգրանայի» գլխավոր մարզչի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հավելենք, որ «Սևիլիային» հաղթելուց հետո «Բարսելոնան» վաստակեց 57 միավոր և բարձրացավ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական, իսկ առաջատար «Ռեալ Մադրիդին» զիջում է 12 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Խավի, Յասին Բունու, Ռեալ Մադրիդ, Սևիլիա