Խամեսն առաջին գոլն է խփել նոր ակումբում և հաղթանակ պարգևել 🎥

Խամեսն առաջին գոլն է խփել նոր ակումբում և հաղթանակ պարգևել 🎥

26/01/2025 - 12:22

Մեքսիկայի առաջնության երրորդ տուրում «Լեոնը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Խուարեսին»։

Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև թիմի նորեկ, կոլումբացի անվանի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը։

33-ամյա ֆուտբոլիստը 51-րդ րոպեին դիպուկ է եղել 11-մետրանոցից և հաղթանակ պարգևել իր թիմին։ Ռոդրիգեսն առաջին գոլն է խփել նոր թիմի կազմում։ Նա օրեր առաջ է Իսպանիայի Լա լիգան ներկայացնող «Ռայո Վալեկանոյից» հեռացել ազատ գործակալի կարգավիճակում ու տեղափոխվել «Լեոն»։

Էդուարդո Բերիցոյի գլխավորած թիմը երկու հանդիպում է անցկացրել և 6 միավորով 5-րդ տեղում է։ «Խուարեսը» 4 միավորով 9-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023