Խամեսի տպավորիչ մեկնարկը Էվերտոնի կազմում
Անգլիական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի մեկնարկային խաղում «Էվերտոնը» 0։1 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ։
Մերսիսայդյան ակումբի կազմում իր նորամուտը նշեց կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 29-ամյա կիսապաշտպանը 2014 թվականից ի վեր դարձել է առաջին դեբյուտանտը, ով իր խաղընկերների համար մեկ խաղում նվազագույնը ստեղծել է 5 գոլային պահ։ Վերջին անգամ նման ցուցանիշ գրանցել էր «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսը։
Նշենք, որ երկու թիմերի բոլոր ֆուտբոլիստների շրջանակում Խամեսն այդ ցուցանիշով լավագույնն էր։
Բացի դրանից, Խամեսը գնդակի ուղիղ խլումների թվով էր առաջատար երկու ֆուտբոլիստների շրջանակում։ Կոլումբացին կատարել է 4 գնդակի խլում, 56 փոխանցում՝ 83․9 % ճշգրտությամբ, 1 կրոս, 12 երկար փոխանցում, որոնցից 11-ը հասել է իր նպատակին, ինչպես նաև 1 անգամ կասեցրել է մրցակցի գրոհը։ Այս վիճակագրական տվյալները փոխանցում է Whoscored.com կայքը։
# Ալեքսիս-Սանչես, ԱՊԼ, Էվերտոն, Խամես-Ռոդրիգես, Տոտենհեմ