Խամեսը պատմել է, թե ինչպես է «Ման. Սիթիի» ու ՊՍԺ-ի փոխարեն տեղափոխվել «Ռեալ»
Կոլումբացի անվանի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը պատմել է, թե ինչպես է 2014 թ. ամռանը տեղափոխվել Մադրիդի «Ռեալ».
«ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին» ավելի խոշոր աշխատավարձ էին պատրաստ վճարել ինձ, բայց Ֆլորենտինո Պերեսն ինձ հարցրեց. «Դու փող ես ուզո՞ւմ, թե՞ փառք»։ Ուստի ես տեղափոխվեցի «Ռեալ»»,- Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Խամես Ռոդրիգեսն «արքայական» ակումբում հանդես է եկել 2014-17 և 2019-20 թթ., 125 խաղում խփել 37 գոլ և կատարել 42 ասիստ։
33-ամյա ֆուտբոլիստն այս տարվա հունվարին 1 տարվա պայմանագիր է կնքել մեքսիկական «Լեոնի» հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Խամես-Ռոդրիգես, Մանչեսթեր-Սիթի, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆլորենտինո Պերես