Լևանդովսկին փայլում է! Բարսելոնան խոշոր հաշվով հաղթեց Ալավեսին 🎥

Լևանդովսկին փայլում է! Բարսելոնան խոշոր հաշվով հաղթեց Ալավեսին 🎥

06/10/2024 - 20:08

Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ալավեսի» դեմ։

Արդեն առաջին խաղակեսում «բլաուգրանան» վճռեց հանդիպման ելքն ու հաղթեց 3:0 հաշվով։

Հանդիպման հերոսը կատալոնական ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին էր, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Լեհ ֆուտբոլիստը խփած գոլերի քանակը հասցրեց 10-ի և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը վաստակեց 24 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ «Ալավեսը» 10 միավորով 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023