Լևանդովսկին նույնպես անհավանական նվաճման է հասել
Երեկ՝ օգոստոսի 23-ին, Լիսաբոնում կայացավ Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Բավարիան» 1։0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին՝ 6-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։
Մյունխենյան ակումբը մինչ այս հաղթել էր նաև Բունդեսլիգան, ինչպես նաև Գերմանիայի գավաթը՝ մեկ մրցաշրջանի ընթացքում նվաճելով բոլոր տիտղոսները։ «Գերմանական մեքենան» պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ թրեբլի հեղինակ՝ կրկնելով «Բարսելոնայի» պատմական ցուցանիշը։
Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին անհավանական նվաճաման է հասել։ Բանն այն է, որ լեհ հարձակվոըղ ինչպես հաղթել է վերոնշյալ երեք գավաթները, այնպես էլ դարձել է այդ մրցաշարերի լավագույն ռմբարկու։ Լևան միակ ցուցանիշ գրանցած դեռևս միակ ֆուտբոլիստն է։ Հարձակվողը Չեմպիոնների լիգայի շրջանակում դարձել է 15, Բունդեսլիգայի շրջանակում՝ 34, իսկ Գերմանիայի գավաթի շրջանակում՝ 6 գոլի հեղինակ։
# DFB-Pokal, Բունդեսլիգա, Գերմանիայի գավաթ, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտ-Լևանդովսկի