Լևանդովսկին մոտ է նոր ակումբ ունենալուն
«Բարսելոնայի» արդեն նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մոտ է կարիերան «Ֆեներբահչեում» շարունակելուն, սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։ Թուրքական ակումբը լեգենդար ֆուտբոլիստին մինչև 2028թ. հուլիսի 1-ը պայմանագիր է առաջարկել։
Տեղափոխության դեպքում լեհ ֆուտբոլիստը կվաստակի տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ։ Նա Ստամբուլը ներկայացնող ակումբին արդեն հայտնել է, որ պատրաստ է ընդունել առաջարկը։
37-ամյա հարձակվողը «Բլաուգրանայից» հեռացել է ազատ գործակալի կարգավիճակում։ Նա կատալոնական գրանդում հանդես էր գալիս 2022թ. հուլիսից, 193 խաղում խփել է 120 գոլ, կատարել 24 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա, Նիկոլո Սկիրա, Ռոբերտ-Լևանդովսկի, տրանսֆերներ, Ֆեներբախչե