Լևանդովսկին առաջին գոլերն է խփել նոր ակումբում` կամային հաղթանակ պարգևելով իր թիմին 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Չիկագո Ֆայրը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Շարլոթին»։
Հյուրերը 18-րդ րոպեին` Պեպ Բիլի գոլից հետո, առաջ անցան հաշվի մեջ, բայց «Չիկագո Ֆայրը» Ռոբերտ Լևանդովսկիի դուբլի շնորհիվ կամային հաղթանակ տարավ։
«Բարսելոնայի», «Բավարիայի» ու Դորտմունդի «Բորուսիայի» նախկին, լեգենդար հարձակվողն առաջին գոլերն է խփել նոր ակումբում։
37-ամյա ֆուտբոլիստը վերջերս է ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել ամերիկյան ակումբ։
«Չիկագոն» ՄԼՍ-ի Արևելյան կոնֆերենցիայում 29 միավորով 4-րդն է, «Շարլոթը»` 25 միավորով 7-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml