Լևանդովսկին անհավանական ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայի շրջանակում
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բավարիան» պարզապես ջախջախեց «Զալցբուրգին»` հաղթելով 7:1 հաշվով։
Մյունխենյան ակումբի կազմից փայլեց Ռոբերտ Լևանդովսկին, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, լեհ հարձակվողը երեք գոլերը խփել է հանդիպման մեկնարկից հետո ընդամենը 23 րոպեի ընթացքում` դառնալով Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարագ հեթ-տրիկի գրանցած ֆուտբոլիստը։
Լևան գերազանցել է «Միլանի» նախկին հարձակվող Մարկո Սիմոնեի ռեկորդը, ով 1996 թ. Նորվեգիան ներկայացնող «Ռուսենբորգի» դարպասը երեք անգամ գրավել է հանդիպման մեկնարկից 24 րոպե անց։
Նշենք, որ Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության շրջանակում իր խփած գոլերի քանակը հասցրեց 12-ի, շրջանցեց «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Հալերին (11 գոլ) և գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Զալցբուրգ, Մարկո Սիմոնե, Միլան, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտ-Լևանդովսկի, Ռուսենբորգ