Լևանդովսկին 2021 թ. ավարտեց  խփած 69 գոլով

Լևանդովսկին 2021 թ. ավարտեց խփած 69 գոլով

18/12/2021 - 14:25

Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ 4:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Վոլֆսբուրգի» դեմ խաղում։

Մյունխենյան ակումբի վերջին գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։

Այս հանդիպումը «Բավարիայի» համար վերջինն էր 2021 թվականին, իսկ Ռոբերտ Լևանդովսկին տարին ավարտեց բոլոր մրցաշարերի շրջանակում խփած 69 գոլով։

33-ամյա հարձակվողն այդ ցուցանիշով լավագույնն է ողջ տարվա կտրվածքով։ Նրան հաջորդում են Կիլիան Մբապեն (ՊՍԺ) և Էրլինգ Հալանդը («Բորուսիա Դորտմունդ»), ովքեր խփել են 49-ական գոլ, սակայն կարող են դեռևս բարելավել իրենց ցուցանիշները։

Մբապեին ու Հալանդին հաջորդում են Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ», 46 գոլ) և «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, ով դարձել է 45 գոլի հեղինակ։

Նշենք, որ 2021 թ. ընթացքում Լեո Մեսսին (ՊՍԺ) խփել է 43, Հարի Քեյնը («Տոտենհեմ»)` 41, իսկ Դուշան Վլահովիչը («Ֆիորենտինա»)` 40 գոլ։

Մեկ օրացույցային տարվա ընթացքում խփած գոլերի քանակով լեհ հարձակվողը 21-րդ դարում այդ ցուցանիշով 2-3-րդ հորիզոնականները կիսում է Կրիշտիանու Ռոնալդուի հետ, ով 2013 թ. «Ռեալի» կազմում նույնպես դարձել է 69 գոլի հեղինակ։

Ռոբերտ Լևանդովսկին 21-րդ դարում, Կրիշտիանու Ռոնալդուից և Լեո Մեսսիից բացի, միակ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է մեկ օրացույցային տարում խփել 60 գոլից ավելի։

Այդ ցուցանիշով բացարձակ առաջատարը Լեո Մեսսին է, ով 2012 թվականին խփել է 91 գոլ։

Հատկանշական է, որ Մեսսիի այդ ցուցանիշն ընդհանրապես համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ լավագույնն է։

Այժմ ներկայացնենք 2000 թ. ի վեր մեկ օրացույցային տարում բոլորից շատ գոլ խփած ֆուտբոլիստներին.

2000 թ. – Անդրեյ Շևչենկո («Միլան», 37 գոլ)

2001 թ. – Ռաուլ («Ռեալ Մադրիդ», 41)

2002 թ. – Ռուդ վան Նիստելրոյ («Մանչեսթեր Յունայթեդ», 35)

2003 թ. – Ռուդ վան Նիստելրոյ («Մանչեսթեր Յունայթեդ», 43)

2004 թ. – Թիերի Անրի («Արսենալ», 43)

2005 թ. – Սամուել Էտո’օ («Բարսելոնա», 35)

2006 թ. – Կլաս Յան Հունտելար («Հերենվեն»/«Այաքս», 36)

2007 թ. – Ռուդ վան Նիստելրոյ («Ռեալ Մադրիդ», 30)

2008 թ. – Մարկ Յանկո («Զալցբուրգ», 36)

2009 թ. – Լուիս Սուարես («Այաքս», 42)

2010 թ. – Լեո Մեսսի («Բարսելոնա», 58)

2011 թ. – Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ», 53)

2012 թ. – Լեո Մեսսի («Բարսելոնա», 91)

2013 թ. – Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ», 69)

2014 թ. – Ջոնաթան Սորիանո («Զալցբուրգ», 55)

2015 թ. – Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ», 52)

2016 թ. – Լեո Մեսսի («Բարսելոնա», 51)

2017 թ. – Էդինսոն Կավանի (ՊՍԺ, 50)

2018 թ. – Լեո Մեսսի («Բարսելոնա», 47)

2019 թ. – Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», 48)

2020 թ. – Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», 45)

2021 թ. – Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», 69)

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023