Լևանդովսկիի դուբլը «Բարսելոնային» խոշոր հաշվով հաղթանակ պարգևեց «Ատլետիկի» դեմ խաղում 🎥
Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում «Բարսելոնան» «Սան Մամես» ստադիոնում մրցեց Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։
Մրցաշրջանի վերջին խաղում «բլաուգրանան» շանս տվեց մրցակցին` հաղթելով 3:0 հաշվով։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ռոբերտ Լևանդովսկին, որը «Բարսելոնայում» խփեց իր 100-րդ ու 101-րդ գոլերը։
«Բարսելոնան» առաջնությունն ավարտեց 88-րդ միավորով և գրավեց առաջին տեղը։ Ակումբը 36-րդ տուրում «Էսպանյոլին» հաղթելուց (2:0) հետո նվաճել էր չեմպիոնի տիտղոսը։ «Ատլետիկը» 70 միավոր է հավաքել ու զբաղեցրեց չորրորդ տեղը։
Հանդիպման գոլերը` քիչ անց
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Լա-լիգա