Լևանդովսկի. «Տարիներ անց մարդիկ կհասկանան, որ Բավարիայի 10 չեմպիոնական տիտղոսները մեծ հաջողություն է»
Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Բորուսիա Դորտմունդին»։
Այդ հաղթանակի շնորհիվ` մյունխենյան ակումբն առաջնության ավարտից երեք տուր առաջ անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար` 10-րդ անգամ անընդմեջ նվաճելով Բունդեսլիգայի չեմպիոնի տիտղոսը։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «Բավարիայի» գոլահար Ռոբերտ Լևանդովսկին.
«Գերմանիայի չեմպիոն դառնալը մեծ ձեռքբերում է. պետք է վայելել պահը։ «Բորուսիայի» դեմ խաղում մենք ցույց տվեցինք, ոը ցանկանում ենք չեմպիոն դառնալ։ «Բավարիան» արժանի հաղթանակ տոնեց և ապացուցեց, որ, իրոք, ուժեղ է։
Հեշտ չէ ողջ մրցաշրջանի ընթացքում նման կայունություն և լավ ֆուտբոլ ցուցադրել։ Տարիներ անց մարդիկ կհասկանան, որ «Բավարիայի» 10 անընդմեջ չեմպիոնական տիտղոսները մեծ հաջողություն է»,- լեհ հարձակվողի խոսքերը մեջբերում է Bayern & Germany-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Ռոբերտ-Լևանդովսկի