Լևանդովսկի 4։3 Հերտա🎥
Գերմանական Բունդեսլիգայի 3-րդ տուրի շրջանակում Մյունխենում «Բավարիան» ու «Հերտան» գերգոլառատ հանդիպում անցկացրին․ Հանսի Ֆլիկի թիմը 4։3 հաշվով ծանր հաղթանակ տարավ մայրաքաղաքային ակումբի նկատմամբ։
Առաջին խաղակեսից հետո գործող չեմպիոնները Ռոբերտ Լևանդովսկու միակ գոլի շնորհվի հաղթում էին, իսկ 51-րդ րոպեին լեհ հարձակվողը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, սակայն «Հերտան» չընկճվեց Ջոն Կորդոբայի և Մատեուս Կունյայի խփած գոլերի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։
85-րդ րոպեին ԼևանԳոլսկին ևս մեկ անգամ առաջ մղեց իր թիմին, սակայն դա էլ բավարար չէր, քանի որ 88-րդ րոպեին բեռլինյան ակումբի կազմում փոխարինման դուրս եկած Յեսիկ Նգանկամը հաշիվը դարձրեց 3։3։
Թվում էր, ի վերջո, «Հերտան» մեկ միավոր կտանի «Ալյանց Արենա» մարզադաշտից, սակայն 90+3-րդ րոպեին «Բավարիան» 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեց, որն անվրեպ իրացրեց նույն Ռոբերտ Լևանդովսկին։ 32-ամյա հարձակվողը ոչ միայն դարձավ պոկերի հեղինակ, այլև ծանրագույն հաղթանակ պարգևեց իր թիմին։
Այսպիսով, «Բավարիան» վաստակեց 6 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, «Հերտան» 3 միավորով 13-րդն է։
# Բավարիա, Բունդեսլիգա, Մատեուս Կունյա, Յեսիկ Նգանկամ, Ջոն Կորդոբա, Ռոբերտ-Լևանդովսկի