Լրագրողը քննադատել է Մեսսիին և Ռոնալդուին սոցիալական ցանցերում գովազդի համար
Լրագրող Խոսե Մանուել Ռիբեյրուն քննադատել է Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին։ Պատճառը ֆուտբոլիստների` գովազդն է սոցիալական ցանցերում։
«Մեր օրերի գլխավոր սոցցանցում` Instagram-ում, Ռոնալդուին և Մեսսիին հետևում է գրեթե մեկ միլիարդ մարդ (Խմբ.` Ռոնալդուի հետևորդների թիվը կազմում է 530, իսկ Մեսսիինը`416 մլն)։
Կարճ ասած` յուրաքանչյուր ութերորդ մարդ ինչ-որ չափով տեսնում է, թե ինչ են մտածում, ասում ու անում այս երկու մարդիկ։
Նայելով նրանց օգտահաշիվներին՝ ես եկա այն եզրակացության, որ Ռոնալդուն հսկայական ներդրում է ունենում մազերի թեփոտման վերացման գործում՝ ամեն տարի «փրկելով» հազարավոր սև և մուգ կապույտ պիջակների կյանքեր (խմբ.` խոսքը շամպունի գովազդի մասին է), իսկ Մեսսին կանգնած է փոքր չափսերով տաբատները (44 չափս) վերացնելու շեմին՝ Messi Burger-ի և Hard Rock Café ֆրիի պատճառով:
Մեսսին հասարակությանը պատվաստման կանչելու և ՈւՆԻՍԵՖ-ի կոչը փոխարինում է խոլեստերինով։
Ռոնալդուի էջում ես գտա նաև կրթաթոշակների ծրագրեր, որոնք նա առաջարակում է ուսանողներին։
Ինչ-որ բան գովազդելը նրանց իրավունքն է, սակայն երբեք նման ազդեցիկ երկու տղամարդու չեմ հանդիպել: Սա փաստ է»,- գրել է Ռիբեյրոն Publico-ի իր սյունյակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու