Լուրջ կոնֆլիկտ Բավարիայում. Մանեն հարվածել է Սանեի դեմպքին Ման. Սիթիի դեմ խաղից հետո
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։
Հանդիպումից հետո մյունխենյան ակումբի հանդերձարանում լուրջ կոնֆլիկտ է հասունացել և, ըստ Bild-ի տեղեկությունների, Սադիո Մանեն հարվածել է իր թիմակից Լերոյ Սանեի դեմքին։
Ֆուտբոլիստների միջև տարաձայնություններն սկսվել են դեռևս հանդիպման 83-րդ րոպեին, որը չի վրիպել նաև հանդիպումը հեռարձակող բազմաթիվ հեռուստաընկերությունների տեսախցիկներից։
Ցավոք, կոնֆլիկտը չի մարել նաև հանդերձարանում։
Աղբյուրի փոխանցմամբ` Մանեին, հավանաբար, դուր չի եկել, թե ինչպես է Սանեն խաղի ժամանակ արտահայտվել իր հասցեին։
Նշվում է, որ Սանեին և Մանեին բաժանել են «Բավարիայի» այլ ֆուտբոլիստներ։
Տեղի ունեցածից հետո գերմանացի ֆուտբոլիատին ստիպված են եղել հեռացնել «Էթիհադ» մարզադաշտից, որպեսզի վերջինս կրքերն այլևս չբորբոքի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լերոյ-Սանե, Չեմպիոնների-լիգա, Սադիո-Մանե