Լուկաս Սելարայանի ոսկերչական ասիստն Ալ Ֆաթեհի կազմում 🎥
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 5-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» տանը 2:4 հաշվով պարտվեց «Ալ Ախդուդին»։
«Ալ Ֆաթեհի» մեկնարկային կազմում է եղել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը 7-րդ րոպեին ոսկերչական ասիստ է կատարել իր խաղընկեր Ջանիին։ Վերջինս բացել է հաշիվը։
31-ամյա Սելարայանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Նա ընթացիկ մրցաշրջանում կատարել է երկրորդ գոլային փոխանցումը։
Նշենք, որ «Ալ Ֆաթեհը» հանդիպման 19-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն հետագայում չորս անպատասխան գնդակ բաց թողեց։
«Ալ Ֆաթեհը» 3 միավորով նախավերջին` 17-րդ տեղում է, իսկ «Ալ Ախդուդը» 4 միավորով բարձրացավ 13-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալ Ֆաթեհ, Լուկաս Սելարայան, Հայաստանի-հավաքական, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա