Լուկաս Սելարայանի դաշտի կենտրոնից խփած ֆանտաստիկ գոլը 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Կալամբուս Քրյուն» հյուրընկալվելիս մրցեց «Շարլոթի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
36-րդ րոպեին հյուրերը դաշտի կենտրոնում տուգանային հարվածի իրավունք էին վաստակել։ Լուկաս Սելարայանը տեսնելով, որ «Շարլոթի» դարպասապահ Քրիստիան Կահլինան առաջ է եկել իր դիրքից` առանց հապաղելու գնդակը հեռահար հարվածով ուղարկեց մրցակցի դարպասը և դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ։
Ինչպես հայտնում է ՄԼՍ-ի մամուլի ծառայությունը, 30-ամյա ֆուտբոլիստն այս գոլը խփել է 56.1 յարդ (51 մետր) հեռավորությունից։ Այն դարձել է 2010 թվականի ի վեր ՄԼՍ-ի շրջանակում տուգանայինից կատարած հարվածով խփված ամենահեռահար գոլը։
Նշենք, որ հենց 2010 թվականին է ՄԼՍ-ում ներդրվել վիճակագարություն հաշվով համակարգը։
Մինչ այս ՄԼՍ-ի շրջանակում տուգանայինից կատարած հարվածով ամենահեռահար գոլը խփել էր «Կոլորադո Ռափիդսի» նախկին վինգեր Ջեյմի Սմիթը, ով 2011 թ. մայիսի 4-ին «Հյուսթոն Դինամոյի» դարպասը գրավել էր 52 յարդ (47.5 մ) հեռավորությունից։
Հավելենք, որ Լուկաս Սելարայանը ՄԼՍ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 28 խաղում դարձել է 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
«Կալամբուս Քրյուն» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 46 միավոր և արևելյան կոնֆերենցիայի շրջանակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Նշենք, որ կանոնավոր առաջնության ավարտից 1 տուր առաջ այժմ «Կալամբուսը» գտնվում է ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ նվաճելու գոտում։
Կանոնավոր առաջնության վերջին խաղում «Կալամբուսը» կհյուրընկալվի արևելյան կոնֆերենցիայում 8-րդ հորիզոնականը զբաղեցնող «Օրլանդո Սիթիի» դեմ, որի ակտիվում կա 45 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկաս Սելարայան, Կալամբուս Քրյու, ՄԼՍ