Լուկաս Պիշեկը կարիերան կշարունակի հայրենիքում
Լուկաս Պիշեկին երևի հիշում եք Դորտմունդի «Բորուսիայի» ոսկե ժամանակներից։ Լեհ ֆուտբոլիստ արդեն կարիերայի մայրամուտն է ապրում և ահա որոշել է կիսվել ապագայի իր ծրագրերով։
Շուտով 36 տարեկանին մոտեցող լեհ ֆուտբոլիստի ցանկությունն է վերադառնալ հայրենի Գոչալկովից քաղաք, որտեղ կխաղա համանուն թիմի կազմուն, սեփական օրինակով կդաստիարակի մանկապատանեկան թիմի մարզիկներին։
Մանկապատանեկան ակադեմիան Պիշեկի օգնությամբ հիմնադրվել է 2019 թվականին, իսկ ակումբի փոխտնօրենը ֆուտբոլիստի հայրն է։
Հավելենք, որ Պիշեկը Գերմանիայի կրկնակի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր և եռակի սուպերգավաթակիր։
# Բորուսիա-Դորտմունդ