Լուիս Սուարեսը վարակվել է Covid-19-ով
Ուրուգվայի հավաքականը հայտնել է կորոնավիրուսով վարակված երեք անձի մասին։
Ինչպես տեղեկացնում է Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Covid-19-ով վարակված են Լուիս Սուարեսը («Ատլետիկո Մադրիդ»), հավաքականի դարպասապահ Ռոդրիգո Մունյոսը («Սերո Պորտենյո»), ինչպես նաև Մաթիաս Ֆարալը, ով հավաքականի աշխատակիցներից է։
Այսպիսով, վերոնշյալ ֆուտբոլիստները միանշանակ բաց են թողնելու ԱԱ-22-ի որակավորման 4-րդ տուրի շրջանակում Բրազիլիայի հավաքականի դեմ կայանալիք հանդիպումը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 18-ին։
Լուիս Սուարեսը բաց կթողնի նաև Լա լիգայի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումը, որի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ ընդունելու է «Էլ պիստոլերոյի» նախկին ակումբին՝ «Բարսելոնային»։ Նա, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի նաև Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի «Լոկոմոտիվի» դեմ խաղը։
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լա-լիգա, Լուիս-Սուարես, կորոնավիրուս, Ուրուգվայի հավաքական, Չեմպիոնների-լիգա