Լուի վան Գալը հայտարարել է, որ տառապում է շագանակագեղձի քաղցկեղով
Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ տառապում է շագանակագեղձի քաղցկեղով.
«Ֆուտբոլիստները տեղյակ չեն դրա մասին։ Նրանք տեսնում են այտերիս կարմրությունն ու ժպիտը և մտածում. «Ի՜նչ առողջ մարդ է»։ Սակայն, ցավոք, դա այդպես չէ։
Շագանակագեղձի քաղցկեղի դեպքերի 90%-ը մահացու չէ, սակայն այն ինձ մոտ չարորակ էր, և ես ճառագայթային թերապիայի 25 կուրս եմ անցել։
Հիվանդությունն իմ կյանքի մի մասին է, և ես լավ գիտեմ, թե ինչ է քաղցկեղը` վերապրելով կնոջս մահը»,- 70-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուի Վան Գալ, Հոլանդիայի հավաքական