Լուան Մյուլերը` ֆուտզալի 2024 թ. աշխարհի լավագույն դարպասապահ 📸
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկող Լուան Մյուլերը ամենամյա Jako մրցանակաբաշխության ժամանակ Futsalplanet պարբերականի կողմից ճանաչվել է 2024 թ. աշխարհի լավագույն դարպասապահ։
31-ամյա դարպասապահը 2024 թ. իսպանական «Պալմա ֆուտզալի» կազմում դարձել էր Չեմպիոնների լիգայի, Միջմայրցամաքային գավաթի խաղարկության ու աշխարհի ակումբային առաջնության հաղթող։ Նա ճանաչվել էր նաև Չեմպիոնների լիգայի ու Միջմայրցամաքային գավաթի լավագույն դարպասապահ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լուան Մյուլլեր, Հայաստանի ֆուտզալի հավաքական, ֆուտզալ