Լոռին հաղթել է ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմին
Անթալիայում շարունակվում է Վանաձորի «Լոռիի» ուսումնամարզական հավաքը:
Հայկական թիմը մրցել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի մինչև 21 տարեկանների թիմի հետ՝ հաղթելով 3:0 հաշվով: Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, դուբլ է ձևակերպել թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Էմանուել Դեյվիդը:
Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումն անցկացնելու է փետրվարի 20-ին՝ մրցելով ղազախական «Կայրաթի» հետ: