Լյուկ դե Յոնգը շատ մոտ է ակումբային գրանցումը փոխելուն
«Սևիլիայի» հարձակվող Լյուկ դե Յոնգը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի հոլանդական ՊՍՎ-ի կազմում։
Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, 31-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Էյնդհովեն և բուժզննում անցել ՊՍՎ-ի համար։
Տրանսֆերի հարցում ՊՍՎ-ն ու «Սևիլիան» բանակցություններ են վարում, որոնք վերջնական փուլում են։
Հոլանդական ակումբը հուսով է, որ արդեն հուլիսի 2-ին կհայտարարի գործարքի մասին։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` «գյուղացիները» գործարքի դիմաց «Սևիլիային» վճարելու են 4 մլն եվրո։
Հավելենք, որ Լյուկ դե Յոնգը 2014-19 թթ. արդեն հանդես եկել է ՊՍՎ-ի կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 204 հանդիպում` դառնալով 112 գոլի և 56 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ 31-ամյա հարձակվողը 2021/22 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Բարսելոնայում», որի կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, ՊՍՎ, Սևիլիա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո