Լիվերպուլն ակումբային նոր ռեկորդ է սահմանել
ԱՊԼ-ի 15-րդ տուրում «Էվերտոնի» նկատմամբ 5։2 հաշվով հաղթելով՝ «Լիվերպուլն» անցկացրեց իր 32-րդ անընդմեջ անպարտելի խաղը առաջնության շրջանակում։ Այս արդյունքը ակումբային նոր ռեկորդը է, որը սկսվել է 2019 թվականի հունվարի 3-ից և շարունկավում է մինչ օրս։
Յուրգեն Կլոպպի սաները գերազանցել են 31 տարվա վաղեմության ռեկորդը։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 1987 թվականի մայսից մինչև 1988 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում։
Նշենք նաև, որ «Էվերտոնի» նկատմամբ տարած հաղթանակը Յուրգեն Կլոպպի գլխավորությամբ դարձել է հոբելյանական 100-րդը ԱՊԼ-ի շրջանակում։ Նման արդյունքի հասնելու համար Կլոպպից պահանջվել է ընդամենը 159 հանդիպում։ Նման արդյունք ավելի քիչ խաղերում հասել է միայն Ժոզե Մոուրինիոն, որից պահանջվել է 142 հանդիպում։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 15 խաղից հետո վաստակել է 43 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
# ԱՊԼ, Լիվերպուլ