Լիվերպուլի սկաուտը ներկա է եղել միլանյան դերբիին
«Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը հետաքրքրել է «Լիվերպուլի» մարզչական շտաբին։
Անգլիական ակումբի սկաուտը ներկա է եղել վերջերս կայացած միալնայն դերբիին, որի շրջանակում «Ինտերը» հաղթեց 4։2 հաշվով։ Սկաուտը հետևել է 27-ամյա կիսապաշտպանի խաղին։
Խորվաթ կիսապաշտպանի և «Ինտերի» միջև համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։ Նրա պայմանագրում կա մի կետ, ըստ որի, ոչ իտալական ակումբները կարող են նրա տրանսֆերը գնել 60 մլն եվրո վճարելու դեպքում։
Միլանյան ակումբի ղեկավարությունը մտադիր է խաղացողի հետ մտադիր է ևս 2 տարով երկարաձգել պայմանագիրը։ Ակումբը ցանկանում է խաղացողի պայմանագիրը բարելավել, որպեսզի հանի հրաժարագնի հետ կապված կետը։
# Ինտեր, Լիվերպուլ, Մարսելո Բրոզովիչ, տրանսֆերներ