Լիվերպուլի պաշտպանի նախկին ընկերուհին մեղադրվում է ահաբեկչություն ֆինանսավորելու մեջ
«Լիվերպուլի» պաշտպան Շեյ Օջոյի նախկին ընկերուհի Ամանի Նուրը ճանաչվել է մեղավոր ահաբեկչություն հովանավորելու մեջ։
Աղջիկը մեղադրվում է , որ 41 եվրո է փոխանցել մի կազմակերպության՝ իմանալով, որ այդ կազմակերպությունը, հնարավոր է, ահաբեկչական գործողություններ իրականացնի։ Նուրը Paypal համակարգի միջոցով այդ գումարը փոխանցել է «Բարեգութ ձեռքեր» կազմակերպության հաշվին։
Ինչպես տեղեկացնում է Sky news՝ Ամանի նուրն ամուսնացած է իսլամիստ գրոհայինի հետ և պատրաստվում է նրան միանալ Սիրիայում։
21-ամյա Նուրը հերքում է մեղադրանքները՝ նշելով, որ գումարն այլ նպատակով է փոխանցել կազմակերպությանը։ Ըստ Նուրի՝ գումարը փոխանցվել է, որպիսի Սիրիյաում կանանց և երեխաների ձեռք բերվի առաջին անհրաժեշտության պարագաներ։
Երեք տարի առաջ Նուրը հանդիպում էր «Լիվերպուլի» պաշտպան Շեյ Օջոյի հետ, ով ներկայումս հանդես է գալիս շոտլանդական «Ռեյնջերսի» կազմում։
# Լիվերպուլ, Շեյ Օջո, Ռեյնջերս