«Լիվերպուլի» նոր ֆիասկոն! «Բրայթոնը» հաղթեց մերսիսայդյան գրանդին 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Լիվերպուլը» «Ամեքս» ստադիոնում 1:2 հաշվով պարտվեց «Բրայթոնին»։
«Ճայերից» դուբլ գրանցեց Դանի Ուելբեքը, մերսիսայդյան գրանդից աչքի ընկավ Միլոշ Կերկեզը։
Արնե Սլոթի գլխավորած թիմը ներքին առաջնությունում չհաղթեց երրորդ խաղում անընդմեջ։ «Կարմիրները» 29-րդ տուրում պարտվել էին «Վուլվերհեմփթոնին» (1:2), իսկ 30-րդ տուրում ոչ-ոքի էին գրանցել «Տոտենհեմի» (1:1) հետ։
«Լիվերպուլը» 49 միավորով 5-րդն է, իսկ «Բրայթոնը»` 43 միավորով 8-րդը։
հանդիպման գոլերը` այստեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml