Լիվերպուլի կիսապաշտպանը Գվինեայից հեռանալու համար ինքնաթիռ է վարձել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գվինեայում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել, ինչի պատճառով այդ երկրի հավաքականի ֆուտբոլիստները չեն կարողանում վերադանռալ իրենց ակումբներ։
Այդ ֆուտբոլիստների թվում է նաև «Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտան, ով, ինչպես հայտնում է Anfield Watch-ը, 13-տեղանոց մասնավոր ինքնաթիռ է վարձել, որպեսզի հավաքականի մի շարք խաղընկերների հետ լքի երկիրը։
Հատկանշական է, որ այդ հեղաշրջումից հետո փակվել են Գվինեա մուտք ու ելք գործելու բոլոր ճանապարհները։
Այդ ամենից հետո հետաձգվել է նաև ԱԱ-2022-ի Աֆրիկայի գոտու որակավորման փուլի 2-րդ տուրի Գվինեա – Մարոկկո հանդիպումը, որը պետք է կայանար սեպտեմբերի 5-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գվինեայի հավաքական, Լիվերպուլ, Նաբի Կեյտա