«Լիվերպուլը» ֆանտաստիկ խաղով ջախջախեց «Տոտենհեմին»` դուրս գալով Լիգայի գավաթի եզրափակիչ 🎥
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» սեփական դաշտում մրցեց «Տոտենհեմի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Տոտենհեմը» հաղթել էր 1:0 հաշվով։
Մերսիսայդյան գրանդը պատասխան խաղում հերթական ֆանտաստիկ հանդիպումն անցկացրեց ու 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ։
Արնե Սլոթի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Կոդի Գակպոն, Մոհամեդ Սալահը, Դոմինիկ Սոբոսլայն ու Վիրջիլ վան Դեյկը։
Այսպիսով, «Լիվերպուլը» երկրորդ տարին անընդմեջ հանդես կգա Լիգայի գավաթի եզրափակիչում, որտեղ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում մարտի 16-ին կմրցի «Նյուքասլի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից