Լիվերպուլը հաղթեց Յուրգեն Կլոպի գլխավորությամբ վերջին խաղում 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի վերջին` 38-րդ տուրում «Լիվերպուլը» տանը 2:1 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։
Մերսիսայդյան ակումբի գոլերը խփեցին Ալեքսիս Մաքալիսթերն ու Ջարեդ Քուանսան։
«Լիվերը» վաստակեց 82 միավոր և առաջնությունն ավարտեց երրորդ տեղում։ «Վուլվզը», 46 միավորով, 14-րդն է։
Նշենք, որ «Լիվերպուլը» Յուրգեն Կլոպի գլխավորությամբ անցկացրեց վերջին հանդիպումը։ Գերմանացի մասնագետը հեռանում է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2015 թ. հոկտեմբերից։ «Կարմիրները» Կլոպի գլխավորությամբ անցկացրել են 490 հանդիպում, տարել 305 հաղթանակ, գրանցել 100 ոչ-ոքի և կրել 85 պարտություն։
«Լիվերպուլը» Յուրգեն Կլոպի հետ նվաճել է 8 տիտղոս։ Ակումբը երկու անգամ դարձել է Անգլիայի Լիգայի գավաթակիր, մեկական անգամ էլ հաղթել են Պրեմիեր լիգան, Չեմպիոնների լիգան, Անգլիայի գավաթը, Անգլիայի Սուեպրագավաթը, Աշխարհի ակումբային առաջնությունն ու ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ