«Լիվերպուլը» հաղթեց 9 ֆուտբոլիստով մնացած «Տոտենհեմին»` բարձրանալով 5-րդ տեղ 🎥
«Լիվերպուլը» հաղթեց 9 ֆուտբոլիստով մնացած «Տոտենհեմին»` բարձրանալով 5-րդ տեղ 🎥
20/12/2025 - 23:53

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։

Մերսիսայդյան գրանդից գոլերը խփեցին թիմի նորեկներ Ալեքսանդր Իսակն ու Ուգո Էկիտիկեն։

Իսակն ընդմիջմանը փոխարինման մտավ, 56-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, սակայն այդ դրվագում ցավալի վնասվածք ստացավ ու խաղադաշտում տեղը զիջեց Ժերեմի Ֆրիմպոնգին։

Էկիտիկեին գոլային փոխանցում կատարեց «Լիվերպուլի» ևս մեկ նորեկ Ֆլորիան Վիրցը, որը Պրեմիեր լիգայում առաջին ասիստը գրանցեց։

«Տոտենհեմից» դարպասի գրավմամբ աչքի ընկավ Ռիշարլիսոնը։

Լոնդոնյան ակումբը հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստով. 33-րդ րոպեին դաշտից հեռացվեց Խավի Սիմոնաը, իսկ 90+3-ին` թիմի ավագ Քրիստիան Ռոմերոն։

Արնե Սլոթի գլխավորած թիմը հաղթանակի շնորհիվ 29 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Տոտենհեմը» 22 միավորով 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025