Լիվերպուլը երկու օրում երկու հանդիպում կանցկացնի
«Լիվպերպուլը» ծանր խաղացանկ է ստացել 2019-ի ավարտի համար։ Անգլիական ֆուտբոլային լիգան հաստատել է, որ լիգայի գավաթի 1/4 եզրափակչի իր հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի դեկտեմբերի 17-ին «Աստոն Վիլայի» դեմ։
Հաջորդ օրը՝ դեկտեբմերի 18-ին, «Լիվերպուլը» անցկացնելու է ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի իրենց հանդիպումը։
Այնպես է ստացվել, որ «մերսիսայդցիները» երկու օրում երկու հանդիպում կանցկացնեն։ Տեսականորեն Յուրգեն Կլոպպի սաները չեն կարող մասնակցել երկու հանդիպումներին էլ, քանի որ ԱԱԱ-ն անց է կացվելու Քաթարում։
Օրեր առաջ Յուրգեն Կլոպն ահազանգել էր այս խնդրի համար, սակայն Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան չընդառաջեց։
# Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ