Լիվերպուլը երկարացրել է Չեմբերլենի հետ պայմանագիրը
Կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը երկարացրել է «Լիվերպուլի» հետ գործող պայմանագիրը:
26-ամյա ֆուտբոլիստը համաձայնեցրել է նոր երկարաժամկետ պայմանագիր:
Ինչպես հայտնում է Liverpool Echo-ն, անգլիացի կիսապաշտպանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:
Անցած մրցաշրջանում Օքսլեյդ-Չեմբերլենը ԱՊԼ-ում անցկացրել է ընդամենը երկու հանդիպում:
Բավական երկար ժամանակ նա վերականգնվում էր վնասվածքից: