Լիվերպուլը, բացի Ալոնսոյից, Կլոպին փոխարինելու ևս երկու թեկնածու է դիտարկում
«Լիվերպուլը» շարունակում է գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինող փնտրել Յուրգեն Կլոպի համար, ով 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալու է ակումբից։
The Telegraph-ը գրում է, որ մերսիսայդյան ակումբը, բացի Խաբի Ալոնսոյից («Բայեր Լևերկուզեն»), դիտարկում է նաև Ռուբեն Ամորիմի («Սպորտինգ») և Յուլիան Նագելսմանի (Գերմանիայի հավաքական) թեկնածությունը։
Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբը մտավախություն ունի, որ Ալոնսոն կմնա «Բայերում» կամ կգլխավորի «Բավարիան», որտեղ մրցաշրջանի ավարտից հետո նույնպես մարզչական փոփոխություն է տեղի ունենալու. Թոմաս Տուխելը լքելու է զբաղեցրած պաշտոնը։
Ստեղծված իրավիճակում «Լիվերպուլն» այլընտրանքային տարբերակներ է սկսել դիտարկել։
Ամորիմի ու «Սպորտինգի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թ. հունիսին, այդ պատճառով անգլիական ակումբը ստիպված է լինելու փոխհատուցում վճարել Լիսաբոնը ներկայացնող ակումբին։
Յուլիան Նագելսմանի ու Գերմանիայի ֆուտբոլային միության միջև պայմանագիրը նախատեսված է մինչև Եվրո-2024-ի ավարտը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» կապվել է Խաբի Ալոնսոյի ներկայացուցիչների հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Խաբի Ալոնսո, Յուլիան Նագելսման, Յուրգեն-Կլոպ, Ռուբեն Ամորիմ