Լիվերպուլը 1952 թվականից ի վեր վատագույն արդյունքն է գրանցել
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց «Ֆուլհեմին»։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, մերսիսայդյան ակումբը ԱՊԼ-ի շրջանակում «Էնֆիլդում» չի կարողանում հաղթել վերջին 8 հանդիպումներում՝ կրելով 6 անընդմեջ պարտություն, իսկ ևս 2 խաղ ավերտվել է ոչ-ոքի։
«Կարմիրները» տանը վերջին անգամ հաղթել են դեկտեմբերի 16-ին, երբ 13-րդ տուրի շրջանակում 2:1 հաշվով հաղթեցին «Տոտենհեմին»
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ կերպ «Լիվերպուլը» 1952 թվականից ի վեր գրանցել է վատագույն ցուցանիշը։ Ակումբի պատմական հակառեկորդը գրանցվել է հենց 69 տարի առաջ, երբ ակումբը 1951 թվականի հոկտեմբերից մինչև 1952 թվականի մարտ առաջնության շրջանակում «Էնֆիլդում» չեն կարողացել հաղթել 10 անընդմեջ խաղ։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 28 հանդիպումներից հետո վաստակել է 43 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էնֆիլդ, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Տոտենհեմ, Ֆուլհեմ