Պաշտոնական․ Շալկեի պաշտպանը տեղափոխվեց Լիվերպուլ
Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակման օրը «Լիվերպուլը» ևս մեկ գործարք իրականացրեց։
Ինչպես տեղեկանում ենք «Լիվերի» պաշտոնական կայքից, ակումբը վարձակալել է «Շալկե-04»-ի կենտրոնական պաշտպան Օզան Կաբակին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալությունը նախատեսված է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը։
Նշվում է, որ նոր ակումբի կազմում 20-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա «19» համարի մարզաշապիկով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայմանագրում լինելու է կետ, ըստ որի, վարձակալության ավարտից հետո մերսիսայդյան ակումբը 30 մլն եվրոյի դիմաց խաղացողին գնելու իրավունք է ունենալու, որը, սակայն պարտադիր գնման կետ չէ, այսինքն, «Լիվերի» ղեկավարները կորոշեն գնեն խաղացողի ամբողջական տրանսֆերը, թե՝ ոչ։
Կաբակը «Շալկե» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը։ Այդ ժամանակ «Շալկեի» ղեկավարները խաղացողի դիմաց «Շտուտգարտին» վճարեցին 15 մլն եվրո, և մինչ այս պահը նա ակումբի կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ խփելով 3 գոլ։
Հիշեցնենք, որ տրանսֆերային պատուհանի փակման օրը «Լիվերը» 2․5 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց նաև Չեմպիոնշիփը ներկայացնող «Պրեսթոնի» կենտրոնական պաշտպան Բեն Դևիսին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բեն Դևիս-Լիվերպուլ, Լիվերպուլ, Շալկե-04, Չեմպիոնշիփ, Պրեսթոն, տրանսֆերներ, Օզան Կաբակ