Հայտնի են դարձել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերի պատասխանները
Ինչպես գիտեք, Հայաստանի հավաքականը մարտի 25-ին սկսում է պայքարն աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում։ 1-ին տուրում մեր ընտրանին հյուրընկալվելիս կմրցի Լիխտենշտեյնի հավաքականի դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։45։
Ըստ կանոնակարգի՝ հանդիպումից մեկ օր առաջ բոլոր ֆուտբոլիստները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն, որի բացասական պատասխանից հետո նոր թույլատվրում է նրանց մասնակցել տվյալ հանդիպմանը կամ հակառակը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական Telegram-ի ալիքը, Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստների կորոնավիրուսի ՊՇՌ թեստերը բացասական են: Բացի վնասվածքից դեռևս չապաքինված Գևորգ Ղազարյանից, բոլորն մյուս ֆուտբոլիստները կարող են դուրս գալ խաղադաշտ Լիխտենշտեյնի դեմ խաղում:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Գևորգ-Ղազարյան, Լիխտենշտեյն-Հայաստան, Լիխտենշտեյնի հավաքական, Հայաստանի-հավաքական