Լերոյ Սանեն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Սիթիի հետ
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Լերոյ Սանեի շուրջ ծալվալվող տրանսֆերային բամաբասանքները չեն դադարում։ Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը՝ գերմանացի եզրայինը հրաժարվում է «քաղաքաբնակների» հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը, որը լրանում է 2021 թվականի ամռանը։
Մյունխենի «Բավարիան» չի դադարում հետաքրքրություն ցուցաբերել Սանեի նկատմամբ։ Մյունխենյան ակումբը պատրաստ է 100 մլն եվրո վճարել խաղացողի համար։ Գործակալ Ջովաննի Բրանչինին աշխատում է գործարքի վրա, այնպես որ, հնարավոր է, Սանեն ձմռանը փոխի ակումբային գրանցումը։
Այս տրանսֆերը հասունանում էր դեռևս ամռանը, սակայն եզրային հարձակվողը ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստացավ, ինչը խանգարեց գործարքի կայացմանը։
# Բավարիա, Լերոյ-Սանե, Մանչեսթեր-Սիթի