«Աղվեսները» «սրբերից» մեկ միավոր գողացան
Բրենդան Ռոջերսի թիմն ակնհայտորեն անկում է ապրում մրցաշրջանի ավարտին։ Սաութհեփթտոնի համանուն թիմը երեկ ընդունեց Պրեմիեր լիգայում երրորդ տեղում ընթացող Լեսթերին։
Արդեն 10-րդ րոպեին «սրբերի» պաշտպան Վեստերգորը հեռացվեց դաշտից՝ քանակական առավելություն տալով մրցակցին։ «Արյան հոտ» զգալով աղվեսները նետվեցին առաջ և ունեին տարածքային ու խաղային մեծ առավելություն։ Հասկանալի և ընդունելի էր նաև Հայզենհուտելի և սաների մարտավարությունը՝ գնդակը հանձնել մրցակցին։
Այսպես ավարտվեց առաջին խաղակեսը, իսկ երկրորդի միջնամասին մոտենալիս Սաութհեմթտոնն անակնկալ կերպով բացեց խաղի հաշիվը։ 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ուորդ Պրոուզը։ Ճիշտ է, շատ չանցած Ջոնի Էվանսը հավասարեցրեց հաշվի մեջ տարբերությունը, բայց ավելին անել լեսթերցիները չկարողացան։
Երկրորդ տեղի համար պայքարով Լեսթերը, կարելի է ասել, միավորներ կորցրեց։ Այդպես չէ մտածում ավստրիացի մասնագետ Հայզենհյուտելը, ով Sky Sport-ին տված հետխաղյա ասուլիսի ժամանակ հայտարարել է․ «Կարծում եմ Վարդին այդ գնդակին երբեք չէր հասնի, այնպես, որ կարիք չկար Վեստերգորին դաշտից հեռացնելու։
# ԱՊԼ, Լեսթեր, Սաութհեմփթոն